16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Կոտայքի մարզը՝ գլխավոր դատախազին

ՀՀ արդարադատության խորհրդի նոյեմբերի 15-ին  կայացած նիստում որոշվեց  Մխիթար Վրեժի Պապոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանառաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Պապոյանը մերժել էր ընկերոջ՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի առաջարկը՝ աշխատելուԿոտայքի մարզի դատախազի տեղակալ:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ Պապոյանը Կոտայքի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվելուց հետո նշանակվելու է դատարանի նախագահ: Այսպիսով, Կոտայքի մարզը լրիվ անցում է գլխավոր դատախազի իրավասության տակ:

Նշենք, որ մարզի նորանշանակ դատախազ Վազգեն Ռշտունին Գեւորգ Կոստանյանի համակուրսեցին է: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ