24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխություն “ասոցացումից” առաջ

Մեր երկրի ընդդիմադիր դաշտում, կարծես, որոշակի կոնսոլիդացիոն գործընթացային իրավիճակ է ստեղծվել: Այդ է վկայում այս կոնտինգենտի կողմից վերջին օրերին իրականացվող գործողությունների շարքը: ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը խորհրդարանական ընդդիմության կողմից, ակնարկները, թե եթե Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մարգարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեն հրապարակում, ապա 2 ամսում հեղափոխություն կլինի և այլն:

Սրան եթե հավելենք Լևոն Զուրաբյանի կողմից հրապարակ նետված հանրահավաքների կազմակերպման վերաբերյալ ալիքը, ապա պատկերն ավելի հստակ կուրվագծվի: Իհարկե, այս ամենին հասնելը բավական դժվար կլինի՝ հաշվի առնելով ընդդիմադիր հատվածի հաճախ խաչաձեւվող քաղաքական ծրագրերը, նպատակները, վարքագիծը, սակայն, այնուամենայնիվ, նրանք գտան միավորման ամենաչեզոք հարթակը՝ կապված բացառապես սոցիալական նշանակություն ունեցող կուտակային կենսաթոշակերի կիրառման կառավարության ծրագրի հետ:

Բայց սոցիալական խնդիրների կոնսերվացիան պետք է ստանա քաղաքական դրսևորում, ինչն այս պարագայում բարդություններ ունի կուսակցությունների գաղափարական ուղղությունների և քաղաքական ամբիցիաների առումով: Չնայած ներկայումս բավական բարդ է կուսակցություններին տարանջատել ըստ իրենց գաղափարական տեմպերամենտի, սակայն, դատելով վերոնշյալ 4 կուսակցության ծրագրերից, կարելի է ասել, որ ԲՀԿ-ն , ըստ քաղաքական ուղղության աջ-կենտրոնական ուժ է, ՀՅԴ-ն՝ ձախ-կենտրոն, Ժառանգությունն ու ՀԱԿԿ-ը՝ աջ:

Հետևաբար, այս գաղափարական բազբազանությունն ազդեցություն ունի քաղաքական ծրագրերի միասնության վրա: Սակայն, զուտ շահերի համատեղման տեսանկյունից, նրանք կարող են, թեկուզ կարճաժամկետ առումով, ապահովել քաղաքական շահերի ագրեգացիա:

Ինչևէ, ըստ երևույթին, նման ցանկության առաջ քաշումն ունի արտաքին քաղաքական որևէ նախահիմք, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակարդակներում: Ասենք, օրինակ՝ Արևմուտքի կողմից Հայաստանի ՛՛քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի՛՛ հայտնի թեզիսի ակնարկումը կարող է այս դաշտի համախմբման որևէ նախաձեռնողական պոտենցիալ պարունակել:

Ներքին առումով, հետաքրքիր երանգավորում ունի ԲՀԿ-ի ակտիվությունն այս դաշտում: Այս կուսակցության արտաքին քաղաքական կողմնորոշումը ռուսական է, սակայն, ըստ ամենայնի, ՀՀԿ- կողմից պրոռուսական դիրքորոշումից հետո, ԲՀԿ-ն հայտնվեց արտաքին կողմնորոշման վակուումի մեջ, այդ իսկ պատճառով, հնարավոր է՝ այժմ իր պահանջմունքի բավարարման հարցը կապում է Արևմուտքի հետ, նույնը կարելի է ասել ՀՅԴ-ի համար:

Ժառանգության և ՀԱԿԿ-ի պարագայում գործում է հանրահավաքային պայքարի սեփական փորձը: Ինչպես երևում է, մեր հասարակության քաղաքական համակարգում գործընթացները կարող են որակական նոր մակարդակ ունենալ, ինչը արդի քաղաքական մարտահրավերների պայմաններում կարևոր երևույթ է: Բայց, մինչ այժմ, դեռ որևէ հստակ քաղաքական նախաձեռնություն չի նշմարվում, հատկապես, Զուրաբյանի՝ հայտնի աղոթքի մասին ակնարկների ֆոնին:

Այսպիսով, Վիլնյուսից հետո մենք կունենանք քաղաքական բոլորովին այլ կոնյունկտուրա, և եթե իշխանությանը հաջողվի թույլ չտալ ընդդիմադիր հատվածի շահերի մոտեցում, ապա գագաթնաժողովից հետո կկարողանա վերահսկել քաղաքական գործընթացները, որովհետև Եվրոպային դրանով ցույց կտա, որ Հայաստանում ընդդիմության վրա հույս դնելն անհույս բան է, իսկ եթե ընդդիմությանը հաջողվի մինչ այդ մերձեցնել շահերը, ավելին՝ կազմակերպել որևէ հանրահավաք, ապա իշխանությունը դրանից հետո ստիպված կլինի դիմագրավել եվրոպական ճնշումերը: Այս ամենը, սկայն, միայն մի պայմանով, եթե Վիլնյուսում Երևանն անակնկալ չմատուցի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ