25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկնքի արքայության մեջ չկան պաշտոնյաներ կամ ղեկավարներ

«Աշակերտներն սկսեցին վիճել իրար հետ, թե իրենցից ով է մեծը: Հիսուս իմանալով նրանց մտածումը, վերցրեց մի մանուկ և իր մոտ կանգնեցնելով ասաց. «Ով ընդունի այս մանկանը իմ անունով, ինձ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ինձ ուղարկողին, որովհետև ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա է մեծը» :

(Ղուկաս 9:44-50)

Երկնքի Արքայության մեջ մեծության հարցը իրական չէ, քանի որ այնտեղ չկան ղեկավարներ կամ պաշտոնյաներ, կա միայն ծառայության պահանջ և ով այն կկատարի նվիրումով, նա էլ մեծ կհամարվի, որին Երկնքի Արքայության մեջ ոչ թե լավագույն տեղերը բաժին կհասնի, այլ ավելի պատասխանատու ծառայություն կտրվի:

Այսօրվա մեր կյանքի ամենասարսափելի իրողություններից մեկն այն է, որ դիմացինին անընդհատ ինչ որ բան ենք ցանականում ապացուցել: Սա մեծության հասնելու մեր խղճուկ պատկերացումն է: Սակայն Քրիստոս Իր սիրով մեզ տալիս է հնարավորությունն ավելին անելու՝ ծառայելու մանուկներին, անտեսված, կարիքավոր և թույլ մարդկանց:

Եթե երեխաների մաքուր ու անկեղծ հոգիները այն հայելիներն են, որոնց մեջ Աստված տեսնում է Իր հանդեպ ունեցած մեր սերը, ապա անտեսված, կարիքավոր և թույլ մարդիկ այն անդաստանն են, որտեղ գործնականում արտահայտվում է մեր սերն առ Աստված։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ