Մինչև տարեվերջ կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ
832 միլիոնից շուրջ 400 միլիոն ներդրումները մենք արդեն կարողացել ենք իրականացնել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշեց, որ տնտեսական ակտիվության 5.8 տոկոս կա, և միայն գյուղատնտեսության ոլորտում է անկում գրանցվել: «Բազային էֆեկտն այն գործոնն է, որ բացատրում է այդ անկումը:
Երկրորդ ուղղությունը գներն են, որոնք ազդակ են տալիս, թե կա բերքի հետ կապված խնդիր, թե ոչ: Կան նման խնդիրներ, բայց չեմ հավատում, որ դրանք այդ 25 տոկոսը բարձրացնեին, երրորդ գործոնը բազաների ճշգրտումն է: Այստեղ պետք է սկզբանաղբյուրները նայենք, որոնց մասով վարչապետը հանձնարարականներ հնչեցրեց: Եթե դա տնտեսապես ֆենոմենով բացատրված լիներ, գների թռիչքի պիտի ականատես լինեինք»:
Ինչ վերաբերում է մինչև տարվա վերջ եղած սպասումներին, ապա Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճից բարձր ցուցանիշ է լինելու, հավանաբար 4.3 տոկոսի այն կհասնի: «Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ »,-նկատեց նա: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին եղել է 6,2 տոկոս: