28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մարզպետի բիզնեսը. Դիմում է ՀՀ նախագահին

«Արմավիրի մարզում դպրոցի տնօրենի նշանակումը դարձել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի բիզնեսը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  «Ելք» դաշինքի խմբակցությունից  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։

Բախշյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի ատեստավորման ժամկետը սպառվել էր 2016-ի նոյեմբերին, բայց տնօրենի պաշտոնի համար արդար մրցույթ այդպես էլ չի եղել։

«Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մրցույթը տապալել է։ Սեպտեմբերի 6-ին, վերջապես, 2 թեկնածուների են ուղարկել՝ նախկին տնօրեն, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Հասմիկ Սրապիոնյանին ու ֆիզկուլտուրայի ուսուցչին։ Գյուղացիները շատ էին ցանկանում, որ Հասմիկ Սրապիոնյանը լինի դպրոցի տնօրեն։ Բայց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը որոշել է այդ պաշտոնում նշանակել ֆիզկուլտուրայի ուսուցչին, մարդու, ում այդ գյուղում չեն ճանաչում»,- հայտնում է Անահիտ Բախշյանը։

Բախշյանը դիմում է ՀՀ նախագահին և վարչապետին. «Պարոն վարչապետ, պարոն նախագահ, մի՞թե ձեզ համար վիրավորական չէ այն, որ դպրոց տնօրենի նշանակումը դարձել է մարզպետի բիզնեսը։ Մենք այնքան ենք խոսում Արմավիրի մարզում մարզպետ հետ կապված կոռուպցիայի մասին։ Նա ասես այդ մարզի թագավորը լինի»,- ընդգծել է Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ