04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վանաձորում ուսանողները բողոքի ակցիա են անում. ՀՊՃՀ-ի ճակատագիրը

ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրեց ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի լուծարման հարցը:  Պատգմավորը նշեց, որ երեկ տեղեկություն է տարածվել, որ Կառավարության նիստում պետք է որոշվի, որ Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը լուծարվելու է և Վանաձորում ստեղծվում է համալսարան: ՛՛Այսօր մի քանի հարյուր ուսանողներ ու դասախոսներ բողոքի երթ են իրականացրել Վանաձորում` իրենց բողոքն արտահայտել բուհի լուծարմանը` պնդելով, որ այն մասնագիտությունները, որոնք ըստ էության ապահովում է Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, հնարավոր չի լինելու այլ իրավիճակներում ապահովել՛՛,-նշեց պատգամավորը:

Վերջինս շեշտեց, որ Վանաձորում բողոքի ակցիաներն արդեն ավանդույթ են դարձել:

՛՛Մի քանի օր առաջ քիմպրոմի բանվորներն էին բողոքի ակցիա իրականացնում` աշխատավարձերի հետ կապված: Հիմա խնդրում եմ մանրամասն պարզաբանեք, թե ինչ որոշում է պատրաստվում Կառավարությունը կայացնել, և դա ի՞նչ հետևանքներ է ունենալու ուսանողների ու դասախոսների համար՛՛:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքականությունը, որ պետք է իրականացնեն բարձրագույն կրթության ոլորտում, հետապնդում է մի նպատակ՝ կրթությունը դարձնել էֆեկտիվ, արդյունավետ, դրան նպաստելու է նաև բուհերի խոշորացումը, որովհետև միջազգային փորձագետները, որոնք ուսումնասիրել են մեր կրթական համակարգը, միանաշանակ եկել են այն եզրակացության, որ փոքր համալսարանները չունեն բավարար ենթակառուցվածքներ, որի շնորհիվ  կարող են կրթական միջավայր ստեղծել ու ապահովել պատշաճ կրթություն:

Վարչապետի խոսքով` ուսանողները դրանից չեն տուժի, իսկ բարձրագույն կրթությունն ստանալու հնարավորությունն ավելի է բարձրանալու: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ