07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոլորտը արագ է զարգանում, բուհերի կրթությունը հետ է մնում /ֆոտո, տեսանյութ/

«Ցավոք, սրտի, ընտանիքներում դեռ ընդունված է, որ պետք է  երեխան դառնա իրավաբան, տնտեսագետ ու լեզվաբան: Ծնողները մեծ ազդեցություն ունեն երեխայի  մասնագիտական ընտրության վրա, ապակողմնորոշում են երեխաներին: Բայց դրա հետ միաժամանակ պետք է  բուհերը օգնեն մեզ, որ այս մասնագիտության ոլորտում  բացը լրացնենք: Դա ոչ միայն Գյումրիի պրոբլեմն է, Երևանինն է: Ոլորտը շատ արագ է զարգանում, կրթական  հաստատությունները հետ են մնում»,-նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Գյումրիում: Մեծ շուքով նշվում էր  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3-րդ և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության 12-ամյակները:  

Միջոցառման ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի համաձայն Գյումրու թվով 10 դպրոցների 150 աշակերտներ «Ինֆորմատիկա» առարկայի դասընթացները կանցկացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում։

«Գյումրիում 500-ից ավելի տեղացի մասնագետ աշխատում է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում, 25 ընկերություններ հենց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում են։ Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակը մեր պատվիրատուն է, ամեն օր բանակցում ենք գրեթե ամբողջ աշխարհի բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի ներդրումներ կատարեն Գյումրիում։Սկզբնական շրջանում  ավելի շատ հուզական գործոնն էր աշխատում, սփյուռքահայերը լսելով Գյումրիի անունը իրենց ներդրումն ու պատվերը  մեզ էին  վստահում, իսկ  հիմա  սկսել են գերակշռել այն պատվերները, որոնք  գնահատում են որակը», –ասաց Գյումրիի ՏՏ Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը։ Նա նշում է, որ անգամ ներգաղթ է նկատվում դեպի Գյումրի. երեք երիտասարդներ, որոնք 4 տարի առաջ գնացել և աշխատում էին Երևանի տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր ընկերություններում, այսօր վերադարձել են Գյումրի:

Նշենք, որ  2007 թվականին ԳՏՏԿ-ն ունեցել է 18 շրջանավարտ, նրանցից 8-ն աշխատանքի են անցել ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում, ապա 2014 թվականին՝ 24 շրջանավարտ, 23 աշխատող, իսկ արդեն 2015 թվականին հաստատությունն ունեցել է 25 շրջանավարտ, 25-ն էլ աշխատում են ՏՏ ոլորտի հայտնի ընկերություններում, մեծ մասը Գյումրիում, մյուսները Երևանում: 2016 թվականին այդ թիվը պահպանվել է. «Հիմա ՏՏ  ընկերությունները մրցակցում են մասնագետի համար, նույնիսկ խանդով են վերաբերվում, երբ որևէ ՏՏ մասնագետ  տեղափոխվում է այլ ընկերություն»,-իր խոսքում նշեց Գյումրու ՏՏ կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը:

Նշենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014 թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

IMG_20170913_140207 IMG_20170913_135828 IMG_20170913_135713 IMG_20170913_135349

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ