20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ դեպք. 13-ամյա տղան փորձել է կախվել

Սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից, և նրան տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը, ով կարողացել է պարանը կտրել, ինչից հետո էլ եղբորը՝ 13-ամյա Ն. Հ.-ին, տեղափոխել են հիվանդանոց։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հ.-ն սովորում է իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ