Օրենքով գող Կանևսկոյ-Դոն Պիպոյի «բազարը». մանրամասներ Էջմիածնի սպանություններից
Henaran.am-ի տեղեկություններով այս գիշեր Էջմիածնում հնչած կրակոցները անմիջականորեն կապվում են Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի և նրա մահափորձի կազմակերպան մեջ կասկածվող հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող, օրենքով գող Կանևսկոյ եղբայրների անվան հետ:
Մեր տեղեկություններով,հեղինակությունների «բազարը» շարունակվում է:
«Դոն Պիպոն ուզում էր Կանևսկոյին փուռը տար, դէ սա էլ հետևանքները…»,-ասաց մեր զրուցակիցը:
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով, սպանվածը 44 տարեկան է, անունը՝ Կարեն: Վերջինս քրեական աշխարհում հայտնի է «Տուպիկ Կարեն» մականվամբ:
Մյուս սպանվածը նրա վարորդն է՝ 36 տարեկան: