04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատժել դատավորին.փաստաբանները այլ ելք չեն տեսնում

«Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով  շարունակվող այսօրվա դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է սանկցիաներ կիրառել փաստաբանների վրա:

 Վերադառնալով  խորհրդակացական սենյակից  դատավորը այս անգամ սանկցիա կիրառեց կիրառցլ փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Լալայանի, Դավիթ Գյուրջյանի   նկատմամբ: Դատարանը դիմելու է Փաստաբանական պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Արդեն հայտնել ենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը հանդես եկավ հայտարարությամբ և դատավորին խնդրեց հետաձգել նիստը:

«Մենք՝ փաստաբաններս պատրաստվում ենք դիմել Արդարադատության խորհրդին Ձեզ պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ սանկցիա կիրառելը դարձրել եք մենաշնորհ և փաստաբաններին թույլ չեք տալիս նորմալ աշխատել»,-հայտարարեց Բալասանյանը:

Դատավորը հայտնեց, որ նիստը հետաձգվում է, բայց դա կապված չէ փաստաբանների հայտարարության հետ: Դատավորը նիստը հետաձգեց իր հիվանդության պատճառով:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ