29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զենքը պահել էր վրաս և ուզում էր կոտրել եկեղեցու դարպասը.արտակարգ դեպք Լոռիում

Սեպտեմբեր 5-ին, ժամը 20.35 ոստիկանության ծառայողներից մեկը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ախթալայի եկեղեցու քահանան իրեն հեռախոսազանգով հայտնել է, որ Լոռու մարզի Նեղոց գյուղի համայնքապետը վիճաբանել է իր հետ: 

Քահանան հրավիրվել է բաժին և հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 20.30-ի սահմաններում Նեղոցի 35 ամյա գյուղապետ  Վարդան Աթանեսյանը եկել է իր տան բակ, վիճաբանել իր հետ, իսկ ձեռքին եղել է ատրճանակ, որը չի օգտագործել: 

«Գյուղապետը եկել էր եկեղեցի ու սկսել հրել մոմավաճառին ու ամուսնուն: Նա սկզբում հրամայել էր, որ բացեն եկեղեցու դարպասները, հակառակ դեպքում ինքը կկոտրի դրանք: Նա շեշտել է, որ մեքենայով կջարդի դարպասները: Մոմավաճառը հայտնել է, որ բանալիները ինձ մոտ են, ու գյուղապետը զենքով արդեն եկավ մեր տուն: Ինձ ասում է՝ իջիր ու բացիր դուռը: Զենքը պահել էր վրաս:Ես հանգիստ բացատրեցի, որ եկեղեցու դարպասները չեն բացվելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

Քահանան ընդգծեց, որ զարմացած է կատարվածի առիթով, որովհետև գյուղապետը չի լսել իր հորդորը և շարունակել է աղմկել:

«Ինձ ասեց՝ վրադ մարդ եմ բերելու ու գնաց: Կարճ ժամանակ անց ինչ-որ մարդկանց հետ վերադարձավ՝ մոտեցան, որ ջարդեն դարպասը: Ես այդ ընթացքում արդեն զանգել էի ոստիկանություն ու ոստիկանություն կանխեց նրա գործողությունները»,-նշեց քահանան:

Նշենք, որ կայքերից մեկի հետ զրույցում Նեղոցի գյուղապետն Վարդան Աթանեսյանը հերքել է կատարվածը:Նա նշել է, որ ամեն բան հարթվել է ու ինքը մոմ է վառել եկեղեցում:

«Ոչինչ էլ չի հարթվել»,-եզրափակեց Տեր Հեթումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ