19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արարատում խնամիները զիջեցին իրար /վիդեո/

Չնայած Արարատի քաղաքապետի ԲՀԿ և ՀՀԿ թեկնածուների նախընտրական քարոզարշավը պիտի կայանային նույն ժամին տարբեր տեղերում, սակայն ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը իր նախընտրական վերջին հանդիպումը ընտրողների հետ կազմակերպել էր ԲՀԿ-ի թեկնածուի հանդիպումից երկու ժամ առաջ: Հայկ Հայկյանի նախընտրական հավաքին մասնակցեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ:

Փաստորեն ստացվում է, որ խնամիները` Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զիջեցին իրար: Երբ Հովիկ Աբրահամյանի ավտոշարասյունը հեռանում էր Արարատից, Արարատ մտավ Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորների` Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի և մյուսների հետ:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` այս պահին Արարատի Շահումյան թաղմասում ԲՀԿ-ի հանրահավաքն է, իսկ հրապարակում Հանրապետական թեկնածուն պարում է հայ էստրադայի երգիչների երգերի ներքո:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ