08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Շամիրամի սպանությունների կասկածանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը:

Այս մասին Facebook կայքի իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ էին հնչել: 4 անձ զոհվել էր, մի քանիսը՝ վիրավորվել։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ