15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է․ քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

«Եթե Ադրբեջանը մտածի, որ բլից-կրիգով կկարողանա որոշակի հաջողության հասնել, ապա նման բան հնարավոր է, սակայն տարածաշրջանում երկարատև պատերազմով ոչ ոք շահագրգռված չէ։ Բազմաթիվ խնդիր կան՝ Սիրիայի ճգնաժամը, «Իսլամական պետությունը», քրդերը», – ասաց Միհրանյանը։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դերից՝ բանախոսն ասաց, որ հավանաբար համանախագահները չեն կարողանում սանձել Ադրբեջանին, քանի որ չունեն համապատասխան ռեսուրսներ կամ այդ պետության վրա անհրաժեշտ ազդեցություն։

Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու խնդրին՝ քաղաքագետն ասաց, որ դա իսկապես լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

«Խախտվում է բալանսը տարածաշրջանում եւ դա պետք է կարգավորել»,- ասաց նա։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ