28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Դա նաև անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում. վարչապետ

ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձանարարականներից մեկը վերաբերում էր բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումներին: «Բնական ռեսուրսներն առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախատումները չեն կանխարգելվում և կրում են որոշ դեպքերում շարունակական բնույթ»,-ասաց նա և նշեց, որ դա նաև անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Բնապահպանության նախարարությանը հանձնարարեց երկու ամսվա ընթացքում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանաված չափաքանակներից ավելի օգտագործման խնդի կանոնակարգման վերաբերյալ՝ ներառյալ ոլորտի հստակեցման ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ: Վարչապետը կոչ արեց ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ