06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է

2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին եւ Բերնհարդ Քլազենին։ 

Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։

Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ.Ասկերովի և Շ.Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։

Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար։

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմ

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ