27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չավուշօղլուի զգուշացումն ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ գյուլենականները կթունավորեն թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները:

Թուրքական «Ahaber» լրատվական կայքի տեղեկացմամբ` Չավուշօղլուն տեսակամուրջի միջոցով մասնակցել է Վաշինգտոնում գտնվող «Թուրքական ժառանգության կազմակերպություն» կողմից կազմակերպված «Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը. 1 տարի անց» խորագրով քննարկմանը:

Չավուշօղլուն խոսքում նշել է, որ «Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերությունը» (FETÖ` Թուրքական իշխանություններն ու մամուլն այդպես են կոչում ամերիկաբնակ թուրք միլիարդատեր և իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը՝ գյուլենական համայնքը) կթունավորեն ոչ միայն երկու երկրների հարաբերությունները, այլ նաև ԱՄՆ-ն:

«Քանի որ մենք տեսել ենք նրանց (գյուլենականների՝ խմբ) իրական դեմքը, պետք է մեր բարեկամներին էլ զգուշացնենք»:

Ըստ Չավուշօղլուի՝ Գյուլենի հետևորդները հանուն իրենց շահի բոլոր տեսակի սկզբունքները լինի դա իրավական, կրոնական թե ազգային, շատ հեշտությամբ կարող են խախտել:

Նա ընդգծել է, որ հեղաշրջման փորձը կատարելիս՝ Գյուլենի հետևորդները նպատակ են ունեցել ոչ միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը տապալել, այլև միևնույն ժամանակ վերացնել Թուրքիայի Հանրապետության սահմանադրական կարգը:

Դիմելով քննարկման մասնակիցներին՝ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ինչպես գյուլենականների առաջնորդը, այնպես էլ կառույցը հասարակ անդամներն ապրում ու գործում են նրանց հետ միևնույն միջավայրում և հորդորել է նրանց չխաբնվել գյուլենականների քարոզչական հնարքներին:

«Պնդում են, թե Գյուլենը չափավոր իսլամի քարոզիչ է և պատրաստ է Արևմուտքի հետ համատեղ պայքարել ծայրահեղականության դեմ: Հեղաշրջման փորձի ժամանակ այս ահաբեկչական կազմակերպության ցուցադրած վայրագությունը բացահայտեց նրանց երկերեսանիություն»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ