20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի

Հալեպի՝ քրիստոնյաներով բնակեցված թաղամասում գտնվող 15-րդ դարի հայկական եկեղեցին կվերանորոգվի: Այս մասին տեղեկացնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը:

Սիրիական պատերազմից առաջ եկեղեցին հազարավոր զբոսաշրջիկների և հավատացյալների ուշադրության կենտրոնում էր: Սակայն ներկայումս այն փակ է այցելուների համար:

Աշխարհասփյուռ հայ համայնքները Սիրիայում գտնվող ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը հանդիսացող այս ուխտատեղիի վերակառուցման համար հանգանակություն են կազմակերպել:

Ներկայումս չգործող եկեղեցու սպասավորները ժամանակավորապես տեղափոխվել են Հալեպի այլ եկեղեցիներ: Եկեղեցու ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ՝ վերականգնողական աշխատանքների սկիզբը նախատեսված է արդեն հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել էր Հալեպի արևելյան թաղամասերը, ինչի շնորհիվ կյանքը քաղաքում աստիճանաբար վերադառնում է նախկին, բնականոն ընթացքին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ