Խուսափեք արեւի ուղիղ ճառագայթներից․ ԱԻՆ-ը զգուշացնում է
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
11:50 / 11.07.2017
Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հուլիսի 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: