06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը հարցականի տակ է․ Նալբանդյան

 

Ադրբեջանի կեցվածքը՝ հրաժարվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվախությունների կատարումից, հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։

«Վստահ ենք, որ եռանախագահների առաջարկությունների հիման վրա ԵԱՀԿ-ն պետք է ամրապնդի իր ներկայությունը հակամարտության գոտում՝ այն դնելով առավել տևական և ամուր հիմքերի վրա: Այս առնչությամբ ԵԱՀԿ-ն պետք է աջակցի հակամարտության բոլոր կողմերին հրադադարի ռեժիմը հարգելու, ռազմական սրումից խուսափելու և վստահություն կառուցելու հարցերում: ԵԱՀԿ-ն պատմության դասերի հիման վրա ստեղծված կազմակերպություն է, իսկ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ պատերազմը կարող է անվտանգության մթնոլորտի թյուր ընկալման և սխալ հաշվարկի հետևանք լինել, մինչդեռ խաղաղությունը վստահության վրա է հիմված: Ադրբեջանն այլ ճանապարհ է ընտրել», – նշել է նա։

Նրա խոսքով, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով բանակցային սեղանին իր խիստ ապակառուցողական վարքագծին և հակամարտության գոտում սադրիչ գործողությունների քաղաքականությանը. Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնսիկ հասցեական կոչերը։

Նախարարը ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը:

«Մենք հանձնառու ենք ԵԱՀԿ շրջանակներում խաղաղության, անվտանգության և համագործակցության առաջմղմանը ու շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերում», – ասել է Է.Նալբանդյանը։
 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ