13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էրդողանին դատի կտան

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ)  մամուլի քարտուղար Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորանք է հասցրել իրենց կուսակցության համանախագահ Սելլահաթթին Դեմիրթաշին:

Ըստ թուրքական «Yaniakit»թերթի կայքի՝ խոսքը վերաբերում է Էրդողանի այն հայտարարությանը, երբ վերջինս Համբուրգում տեղի ունեցած մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ Դեմիթաշին անվանել էր «ահաբեկիչ»:

Բայդեմիրը հայտնել է, որ նշյալ հարցով իրենք դատական հայց են ներկայացնելու՝ բարոյական փոխհատուցում ստանալու նպատակով: Խոսնակը շեշտել է, որ իրենք հարցը  տեղափոխելու են նաև եվրադատարան:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերին Թուրքիայում ձերբակալվել էր քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ  Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեքդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ