08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Կարեն Բոթոյանը Մարտունիում այցելել է համայնքի միջոցներով բացված հանրային լողափ

 

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի համայնքում էր։

Մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը, Մարտունու  համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ, նախ այցելել է  համայնքի  միջոցներով  բացված  հանրային լողափ, տեղում ծանոթացել հուլիսի 22-ին  կայանալիք Վարդավառի արարողությանը նվիրված տոնակատարության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։

Կարեն Բոթոյանը նշել է, որ միջոցառումը պետք է անցկացվի բարձր մակարդակով և նոր ձևաչափով, այն դարձնելով ամենամյա։ Մարզպետը հավելել է նաև, որ նման կարգի միջոցառումը  կարող է դառնալ ազգային մշակույթի մասսայականացման համար լուրջ հարթակ, որի արդյունքում տարածաշրջանը ավելի գրավիչ  կդառնա զբոսաշրջիկների համար:

Այնուհետ Մարտունու քաղաքապետարանում,  տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետը հատուկ քննարկման առարկա դարձրել է որոշ համայնքներում առկա ոռոգման ջրի հետ կապված խնդիրը։

Կարեն Բոթոյանը իր խոսքում  նշել է, որ չնայած իրավական որոշակի թերացումների և տեխնիկական խնդիրների, այնուամենայնիվ, պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի հնարավորինս արագ ապահովվի ոռոգման ջրի բավարար քանակություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքների ղեկավարների կողմից նեկայացված այլ բնույթի  հարցեր։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ