15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան սկսել է Ինջիրլիքից դուրս բերել իր ռազմական ուժերը /ֆոտո/

Գերմանիային պատկանող ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվում Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից: «CNNTürk» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայից գերմանական ռազմական ուժերի տեղափոխման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկ ամիս առաջ:

Նախատեսվում է, որ բեռնատար օդանավերով իրականացվող տեղափոխությունը կավարտվի երկու ամսվա ընթացքում՝ սկսած հուլիսի 2-ից: Իսկ գերմանական «Tornado» ռազմական ինքնաթիռները դեռ որոշ ժամանակ կմնան Ինջիրլիքում կամ կտեղակայվեն Գերմանիայում՝ շարունակելով մասնակցել ԻՊ-ի դեմ կազմակերպվող գործողություններին: Դրանք Հորդանան կտեղափոխվեն ավելի ուշ, երբ Հորդանանի օդանավակայանում կավարտվեն համապատասխան նախապատրաստությունները:

«Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ ձևավորված կոալիցիայի անդամ Գերմանիայի ռազմական ուժերը Թուրքիայում տեղակայվել էին 2015թ. դեկտեմբերի 10-ին:

Սակայն 2016թ. հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիքի իրենց զինվորականներին: Այս առթիվ ծագած կոնֆլիկտի համատեքստում Գերմանիան, ի վերջ, վճռեց Ադանայում գտնվող իր 260 զինվորականներին և ռազմական ինքնաթիռները տեղափոխել Հորդանան:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ