14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ ԽՎ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ առարկայական բանակցություններ սկսել

Նախօրեին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ժամանակ ընդունվել է Մինսկի հռչակագիրը: Հռչակագրում նշվում է, որ ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովը ցավում է ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայության համար։ 

Վեհաժողովը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի վերջին խախտումների և վերսկսված ռազմական գործողությունների առնչությամբ եւ կողմերին կոչ է արել անհապաղ առարկայական բանակցություններ սկսել՝ հակամարտության շուտափույթ կարգավորման միջոցներ գտնելու նպատակով։

Կառույցը նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ