04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽ-ն եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

Հուլիսի 6-ին Ստրասբուրգում  կայացած ԵԽ նիստի ժամանակ Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունվել: Ըստ թուրքական  «Haberler» լրատվական կայքի՝ նշյալ զեկույցով Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների փաթեթի՝ ուժի մեջ մտնելու դեպքում, Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներին կոչ է արվում առկախել պաշտոնական Անկարայի հետ եվրաանդամակցության շուրջ բանակցությունները: Զեկույցի ընդունման օգտին քվեարկել է Եվրահանձնաժողովի 477 պատգամավոր, իսկ 64-ը դեմ է արտահայտվել:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51.41 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ 48.59 տոկոսը՝ դեմ: Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգի, իսկ երկրի նախագահի լիազորությունները ընդլայնվում են:

Զեկույցում նշվել է, որ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Միաժամանակ ԵԽ-ն կոչ է արել եվրոպական երկրներին իրենց տարածքում արգելել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK)  դրոշի ծածանումը՝ հիշեցնելով, որ վերջինս գտնվում է ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Այս  զեկույցին արդեն հասցրել է արձագանքել թե Թուրքիայի արտգործնախարարությունը, թե Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը:

Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի այդ զեկույցը: Վերջինս որակվել է, որպես «սադրանք» ուղղված Թուրքիայի դեմ: Չելիքը նույնպես զեկույցը դատապարտող հայտարարություն է արել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ