06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ողբերգակական ավտովթար Վայք-Եղեգնաձոր ճանապարհին. 2 զոհ և 7 տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 1-ին՝ ժամը 07:33-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա 2 զոհ և 7 տուժած:

Տուժածներից 5-ը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, իսկ 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան:  Եղեգնաձորի բժշկական կենտրոնից տեղեկացրել են.«Տասը հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել են: Քաղաքացիներից մեկի մահը գրանցվել է հիվանդանոցի ճանապարհին, մյուսը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո: Ութ քաղաքացիներն այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկն ազգությամբ հայ է և եղել է մեքենայի վարորդը, մյուսներն Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ են»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ