27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկության պակա՞ս է, թե՞ անտեղյակություն. պատգամավորը՝ նախարարին

 «Սարքավորումներ ձեռք բերելուն նման քիչ գումար տրամադրելը ցանկության պակա՞ս է, թե՞ անտեղյակություն՝ հատկապես հաշվի առնելով մարզերի հիվանդանոցներում տիրող իրավիճակը»,- ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Բյուջեի կատարողականում նշված է` նախորդ տարի նախարարությունը բժշկական սարքավորումներ գնելու համար 12 400 մլն դրամ է հատկացրել, իսկ դեղորայքի համար՝ 3 մլրդ-ից ավելի։

Նա հավելեց նաև, թե, նախարարի խոսքով, առաջիկայում 600 000 անապահով ընտանիք է ներառվելու ապահովագրական համակարգի մեջ, ինչպե՞ս են որոշելու՝ անապահով որ ընտանիքներին է առավել անհրաժեշտ ապահովագրությունը։

Առողջապահության նախարարը պատասխանեց, որ անապահով ընտանիքների ընտրության հարցում մի գործիք ունեն՝ «Փարոս» ծրագիրը։ Ըստ նախարարի՝ բյուջեով հատկացված գումարը պետք է համեմատեն «Փարոս»-ում գրանցվածների թվի հետ, և հենց նրանց էլ կտրամադրվեն ապահովագրական փաթեթ։ ««Փարոս»-ում ընդգրկվածների թիվն այսօր 612 000 է։ Ուստի ստացվում է այնպես, որ մենք գրեթե բոլորին կտրամադրենք այդ փաթեթները»,- ասաց Ալթունյանը։

Ինչ վերաբերում է սարքավորումների համար նախատեսված գումարի քիչ լինելուն, ապա, ըստ նրա, նախարարությունն իր առջև խնդիր չի դնում՝ սարքավորումներ գնելու համար գումար հատկացնել, դա բուժհաստատությունների խնդիրն է: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ