27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, վերականգնվելու է Աֆրիկյանների շենքը

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բարձրացրեց իրացված տարածքների հարցը՝ Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան, Արամի փողոց: «Բնակիչները իրենց սեփականության իրավունքը զիջել են շինարարություն իրականացնող ընկերությանը, և բնակիչներ կան, ովքեր մնացել են այդ տարածքներում, վիճելի հանգամանքներում ու անմարդկային տարածքներում բնակվում են այդտեղ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց, որ ծանր ժառանգություն են ստացել այս մասով: «2 տասնյակ ընտանիք մնացել է Ֆիրդուսում: Այս հարցով հիմա զբաղվում են: Կոնդում ևս այս շենքերի շինարարությունը ընթացքի մեջ է:

Այն չի արվում այն տեմպերով, որը կարող է մեզ գոհացնել, բայց շինարարությունն ընթանում է»,- նկատեց նա: Վերջինս նշեց, որ Կոնդը մեծ տարածք է՝ շուրջ 16 հեկտար, ունի բարդ քաղաքաշինական խնդիրներ, և առ այսօր «վերջնական չկա քաղաքաշինական լուծման բանալի»: Ինչ վերաբերում է «Հին Երևան» ծրագրին, ապա Ն. Սարգսյանն ասաց, որ ծրագիրը դժվարությամբ, բայց առաջ է շարժվում: «Ներդրողները սկսել են աշխատանքները: Նախագիծը հաստատված է, քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը պատրաստել է: Պարզապես մեկ ամիս ուշացավ, նախագիծը փոխվեց: Մոտ ժամանակներես՝ մեկ ամսից, Տերյան փողոցի կառուցման հատվածը կմեկնարկի: Տարվա երկրորդ կեսին արդյունքներն ավելի տեսանելի կլինեն»,- ասաց նա՝ նշելով, որ «Հին Երևան» նախագիծը շուտով վերջնականապես կհաստատվի: Նարեկ Սարգսյանը հավաստիացրեց նաև, որ Արամ Մանուկյանի շենքն անպայնման պահպանվելու է, վերականգնվելու է նաև Աֆրիկյանների շենքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ