՛՛Զեմլյակները բիբար կրծող երեւանցիներին են պահում … ՛՛ սպանված Դավիթը մենակ էր հրապարակում
Ինչպես տեղեկացնում է shamshayn.com-ը, հոկտեմբերի 12-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված Երեւան քաղաքի Եղիշե Թադեւոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանը մահացել է:
Նա Երեւանի սովորում էր թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում եւ մինչեւ 17 տարեկանների ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար Աջափնյակ վարչական շրջանի թիմի հետ գտնվում էին Վանաձորում:
Պարզվել է, որ Դավիթ Հովակիմյանին սպանել է Վանաձորի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, “քուրդ” մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցեւը:
Henaran.am-ի տեղեկություններով, վիճաբանությունը սկսել է խաղից հետո: Երեւանի թիմը հաղթել է Վանաձորի հավաքականին, եւ սպորտդահլիճում տեսնելով երեւանցիների լավ խաղը՝ ալավերդցիները երկրպագել են նրանց, ինչը վիրավորել է վանաձորցի երիտասարների ինքնասիրությունը, թե ՛՛զեմլյակները բիբար կրծող երեւանցիներին են պահում՛՛:
Սկսվել է ՛՛ռազբորկա՛՛, որին հետեւել է ծեծկռտուք: Վիճաբանության կեսից բոլորը փախել են: Հրապարակում մնացած Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին դանակի հարված է հասցրեել Կարեն Կունգորցեւը:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի