08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բեռլինում Ցեղասպանության հուշակոթող կդրվի

Բեռլինի հայ համայնքը փորձում է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ որոշ աշխատանքներ տանել եւ սա այն պարագայում, երբ Գերմանիայում մոտ 15 միլիոն թուրք է բնակվում:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի անդամ Ժիրայր Քոչարյանը: Նա նշեց նաեւ, որ հայ համայնքը Գերմանիայում թույլ է, չնայած որ ամեն տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության ճանաչման համար ցույցեր ու բողոքի ակցիաներ են անցկացնում։

“Մենք այդ ուժը չունենք,որպեսզի հակադրվենք թուրքական լոբբինգին, դրա համար, մենք համագործակցում ենք մյուս ազգերի հետ”,- ասաց նա:

Բեռլինի հայ համայնքը նաեւ շարունակում է գրքեր հրատարակել, որը 15-ից անցել է և ամենակարեւորը` հասել են նրան, որ պետությունը տարածք է հատկացրել ոչ միայն հայերի, այլ նաեւ մյուս ազգերի Ցեղասպանության համար հուշակոթող դնել։ Հուշակոթողի տեղը, սակայն, իրենք չեն հավանում` այն Բեռլինի առանձին պանթեոնում է: Իրենք ցանկանում են ապագայում Հայոց Ցեղասպանություն հուշակոթողը դնել հանրային վայրում։

Ժիրայր Քոչարյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը ոչ հայկական կազմակերպություն է, այնտեղ հիմանականում գերամանացիներ են: 

Նա ներկայացրեց 2005թ-ին Գերմանիայի Բունդեսթագի որոշումը Հայոց ցեղասպանության մասին, որի հենց վերնագրից պարզ է, թե այն ինչքան խուսափոխական է։ “Կարճ ասած` Բունդեսթագը չի ընդունում Հայոց Ցեղասպանությունը, այլ ասում է, որ տխուր ենք, որ անցյալում նման բան է տեղի ունեցել՝ շեշտադրելով հայ-թուրքական հաշտեցմանը»,-ասաց նա` կարդալով վերնագիրը. “Հայերի 15 թ-ի հալածանքների եւ կոտորածների վերհիշում. Գերմանիան պարտավորվում է նպաստել հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունների հաստատմանը”։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ