«Մենք դարձանք չծխող գրասենյակ…».նախարարը անկեղծացել է
«Ծխելու դեմ պայքարի համար ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի ամսվա ընթացքում ծրագիր կմշակի և աշնանը կներկայացնի կառավարությանը»,-այսօր՝ հունիսի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարը անդրադարձավ օրերս հնչող առաջարկներին և արձագանքներին. «Արձագանքների տոկոսը հետևյալն է՝ 80 տոկոսը կողմ է ծխելն արգելելու համար խստագույն միջոցառումներ կիրառելուն, 20 տոկոսը՝ դեմ»,-նշեց նախարարը:
Նախարարը նկատեց, որ ամբողջ աշխարհում պայքարում են ծխելու դեմ և ամենաարդյունավետ միջոցներից է ծխախոտի թանկացումը:
«Երբ ինքս հրաժարվեցի ծխելուց, արգելեցի նաեւ ենթականերիս»,-ասաց Լևոն Ալթունյանը:
Նախարարը նշեց , որ ժամանակին ինքը նույնպես ծխել է, այդ պատճառով մյուսներին չէր արգելում ծխել գրասենյակում . «Այդ պատճառով ես հրաժարվեցի ծխելուց, իսկ հետո մենք դարձանք չծխող գրասենյակ։ Գրեթե չեմ ծխում»,- ընդգծել է Լևոն Ալթունյանը։