12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է փոխզիջում գտնվի․ Զախարովան՝ ԼՂ հիմնահարցի մասին

Հայաստանն ու Ադրբեջանը ունեն խնդրի լուծման նկատմամբ իրենց հայացքները, սակայն գոյություն ունի խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում:

Այդ մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Փոխզիջման փնտրումը ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում ՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են լինել: Դա միջազգային, դիվանագիտական աշխատանքի պրակտիկան է՝ գտնել լուծման ուղիներ չկարգավորված խնդիրների համար։ Իրավիճակը պահանջում է առաջ շարժվել»,- նշել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, իր հերթին, որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի:

«Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի՝ սակայն ոչ ի վնաս երկու երկրի ժողովուրդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի»,- ասել է Զախարովան։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ