16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թափանցիկ զգեստ, վառ գույներ. ամառային ինչ look-եր ընտրել

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը խորհուրդ է տալիս նորաձև լինել ցանկացողներին այս ամռանը թափանցիկ զգեստ, որը համարվում է մեգաթրենդ: Դրանք հիմնականում ժանյակաձև են լինում` համեմված փոփ արթի տարբեր լուծումներով, հաճախ երկարությունը հասնում է մինչև գետինը: «Դրանց տակից դուք կարող եք կրել ջինսե տաբատ, ավելի կարճ, կտորից շրջազգեստ կամ կարճ զգեստ: Ազատությունը, ընտրությունը տրվում է անհատականությանը»,-Henaran.am-ի ընթերցողներին պատմում է նա:

Այսինքն, եթե ցանկանում եք նորաձև լինել, ըստ մեր զրուցակցի, պարզապես կարող եք ընդգծել ձեր անհատականությունը, չհետևել ամբոխին: 

Եթե գույներին անդրադառնանք, ապա Մարիաննա Քաբաբյանն ասում է, որ այս ամառ շատ ակտուալ են վառ գույները` վարդագույնից մինչև ավելի նուրգ երանգներ: «Ակտուալ են նաև պաստելային երանգներն, ինչպես վերջին մի քանի տարվա ընթացքում, դեղինի երանգներից մինչև երկնագույնը և այլն: Կրկին շատ լայն հնարավորություն է տրվում յուրաքանչյուր անհատի իր սեփական նախասիրություններին համընթաց ստեղծել և ընտրել լուք, որը միայն իրենն է, որով ինքը որպես անհատականություն ներկայանում է հանրությանը: Վերջին տարիներին արդեն նորաձևությունը եկել է ավելի ինդիվիդուալիզմի, ընդգծել սեփական ոճը, հետաքրքիր լուծումներ տալ, ընտրել թրենդներին քեզ հոգեհարազատը, ընդգծել այն, ինչ ուզում ես ասել»,-նշում է բլոգերը:

Ստացվում է, որ հիմա նորաձևության միջոցով մարդիկ կարող են արտահայտել իրենց ասելիքը, ընդգծել, թե ով են իրենք իրենց ներաշխարհում:

Բացի այս ամենը Մարիաննա Քաբաբյանն ասում է, որ կրկին ակտուալ են ծաղկային պրինթները: «Որքան շատ ծաղիկներ, այնքան ավելի լավ»,-նկատում է մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ