Գեներալը քաղաքապետ որդուն խորհուրդներ է տալիս, իսկ որդի՞ն../վիդեո/
ԵԿՄ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը իր որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կաբինետի տեղը չգիտի:
Այս մասին այսօր` հոկտեմբերի 8-ին, Էջմիածնի տոնին նվիրված միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
“Ազնվությամբ եմ ասում, իրա կաբինետը չգիտեմ քաղաքապետարանում է, թե մեկ այլ տեղ, ոչ էլ գիտեմ, թե ոնց են մտնում: Բայց հարցեր լինում են, որ միջամտում ենք, օգնում եւ այլն”,-Էջմիածնի տոնին լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանը: Վերջինս միայն խորհուրդներ է տալիս տղային:
Henaran.am-ին այն հարցին, թե գեներալի որդի լինելը օգնում է քաղաքապետ աշխատելուն՝ Կարեն Գրիգորյանն ասաց. “Դա պատիվ է եւ պարտավորեցնող”:
Մանրամասները տեսանյութում: