26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործվում է Ռաքքայի օպերացիայում. Պենտագոնի խոսնակ

Պենտագոնի խոսնակ Ալբայ Ջեֆֆ Դեվիսը հայտարարել է, որ Ինջիրլիք ռազմաբազան օգտագործվում է Ռաքքայի օպերացիայի շրջանակներում, որն  այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:

Ըստ թուրքական  «Hurriyet» պարբերականի՝ նա այդ մասին հայտնել է մայիսի 6-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Միջանկյալ նշենք, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը Ռաքքայի գործողության մեջ որոշեց ընդգրկել նաև Սիրիայի քրդական ուժերին, ինչն էլ արժանացավ Թուրքիայի ղեկավարության դժգոհությանը, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպության:

Ալբայը լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է նաև Թուրքիայի մտահոգություններին՝ նշյալ օպերացիայում Սիրիայի քրդական ուժերի մասնակցության վերաբերյալ:

«Մենք նրբանկատ ենք Թուրքիայի շահերի առումով:  Մինչև հիմա մեր կողմից տրամադրված զենքերը բացառապես օգտագործվել են ԻՊ-ի դեմ: Իսկ Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործվում է ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ իրականացվող օդային գործողությունների ժամանակ»,-շեշտել է Պենտագոնի խոսնակը:

Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ամերիկյան ղեկավարությունը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին իրազեկել է օպերացիայի նախապատրաստության մասին: Իսկ Թուրքիայի վարչապետն էլ ԱՄՆ-ին զգուշացրել էր, որ եթե Ռաքքայի գործողության ժամանակ քրդական ուժերը սպառնան Թուրքիայի անվտանգությանը, ապա իրենք կդիմեն համապատասխան գործողությունների:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ