27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դիետոլոգները տեղեկացնում են, թե որ մթերքները կարելի է ուտել քնելուց առաջ

Ուտելու ժամերի միջև մեծ ընդմիջումներն ավելորդ ախորժակ են գրգռում, հետևաբար նաև ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնում, համարում են դիետոլոգները։ Դրա համար էլ երեկոյան ժամը վեցից հետո ուտել կարելի է ու պետք է, բայց կարևոր է հաշվի առնել, որ քնին պատրաստվող օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են։

Դիետոլոգները նշել են, թե որ մթերքները կարելի է ուտել ուշ ժամին առանց ավելորդ քաշ հավաքելու վտանգի։ Նման մթերքներից է կաղամբը, որը կարելի է գործածել գործնականում որքան ասես ու ցանկացած ձևով։ Կաղամբն ունի ցածր կալորիականություն ու այն մարսելու համար մեծ էներգիայի ծախս է պահանջվում, բացի դրանից՝ այն հարուստ է վիտամիններով ու հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։

Նաև փորձագետները երեկոյան ուշ ժամերի համար հարմար են համարում ծիրան ու նեկտարին ուտելը։ Այդ մրգերում, հակառակ տարածված տեսակետի, քիչ են կալորիաները, ընդ որում՝ եղածն էլ «ճիշտ» կալորիաներ են, այսինքն՝ ճարպափոխանակությանը նպաստող ածխաջրածիններ ու բջջանյութ։

Երեկոյան հարմար է նաև եփած եգիպտացորեն ու բազուկ ուտելը։ Եգիպտացորենն ունի տարրեր, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել խոլեստերինից ու խոչընդոտում են ճարպային պաշարների կուտակմանը։ Բազուկից պատրաստված աղցանը կօգնի այրել ճարպը, բազուկի մեջ պարունակվող բետաինի շնորհիվ։ Բացի դրանից՝ բազուկն օրգանիզմը մաքրում է շլակներից ու կարգավորում աղիների աշխատանքը։

Ուշ ժամերին հարմար է նաև ծովամթերքը։ Դրանք պարունակում են հեշտ յուրացվող սպիտակուց, ֆոսֆոր ու ճարպաթթուներ։ Բայց ծովամթերքի չափաբաժինը չպետք է գերազանցի 100 գրամը, ու այն նախընտրելի է գործածել շոգեխաշած վիճակում։

Ընդհանուր առմամբ` երեկոյան տեղին են նաև շոգեխաշած բանջարեղենը։ Դիետոլոգների խոսքով՝ շոգեխաշած բանջարեղենն ավելի լավ է մարսվում, քան թարմը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի շատ օգտակար նյութեր, վիտամիններ ու միներալներ է յուրացնում։ Դդմիկից, սմբուկից, գազարից, ոլոռից ու այլ բանջարեղենից պատրաստված բանջարեղենային ռագուն հրաշալի հագեցնող ու թեթև ընթրիք է։ Միակ բանջարեղենը, որը չարժե չարաշահել, կարտոֆիլն է։

Վրեժ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ