16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

“Կարոն իմ ընկերն է, բայց թող ներող լինի … “. Աբովյանը չի հասնի Էջմիածնին

Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշում է քաղաքի տոնը: Նույն օրը նաեւ մեծ տոնակատարություն է Աբովյանում. այստեղ նույնպես քաղաքի տոնն են նշելու:

“Կարոն իմ ընկերն է, բայց թող ներող լինի ինքը, Էջմիածինը 5000 տարվա քաղաք ա, Աբովյանը 50…:Թող իրանք փոխեն իրենց տոնը “,-Henaran.am-ի  հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, իր ղեկավարած քաղաքի տոնը նշվել է հոկտեմբերի 8-ին: “Կապ չունի թե շաբաթվա որ օրն է: Նախ 8-ը անսահմանության թիվ է, հետո էլ 5-րդ դարում հենց այդ օրը  Մեսրոպ Մաշտոցը  տառերը մեր քաղաք բերեց, ում դիմավորեցին Սահակ Պարթեւը, Վռամշապուհ արքան եւ արքայի հրամանով երեք օր քաղաքում տոնակատարություն կատարվեց”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօրվանից մինչեւ հոկտեմբերի 8-ը Էջմիածինը նշելու է իր տոնը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ