27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես ձեր ցավը տանեմ…»

«Հերթական գործուղման ժամանակ դիրքերից իջնելիս անցնում էինք սահմանամերձ գյուղի միջով: Բոլորիս ուշադրությունը միանգամից գրավեց խրոխտ բացականչությունը՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Մեզ ողջունում էին 5-7 տարեկան չորս տղաներ՝ Մհերը, Դավիթը, Էդմոնը, Վահրամը: Բոլորս բառացիորեն դուրս թռանք մեքենայից: Անչափ հուզված, ոգևորված էինք: Հրամանատարի տեղակալը՝ փոխգնդապետ Բադալյանը, մոտեցել, բառեր չէր գտնում արտահայտվելու համար: Մեկ էլ պարզ, անմիջական ձևով, ինչպես կասեր իր երեխաներին, ասաց.

-Ես ձեր ցավը տանեմ…
Բոլորին ձեռքով բարևեց, գրկախառնվեց: Զրուցեցինք մի քանի րոպե և շարունակեցինք ճանապարհը՝ երեխաների փոխանցած ուրախ տրամադրությամբ ու ահռելի դրական էներգիայով լիցքավորված…
Այս փոքրիկները սահմանամերձ գյուղում են ապրում: Նրանք շատ հաճախ կրակոցի ձայներ են լսում, տեսնում են իրենց գյուղի գնդակոծված տները: Լսում են, որ մեծերն ասում են՝ «հիմա մերոնք պատասխանը կտան և ամեն ինչ կհանդարտվի» : Նրանք շատ լավ գիտեն, թե ումից պետք է պաշտպանվել: Շատ լավ գիտեն, թե ով է իրենց պաշտպանում: Ընդ որում ամեն օր, ոչ միայն երեխաների պաշտպանության միջազգային օրը: Նրանք հավատում, սիրում և վստահում են հայ սպային ու զինվորին: Նրանք զգում են, տեսնում են այդ պաշտպանությունը:
Սիրելի՛ երեխաներ, դուք մեր երկրի ապագան եք, դուք պաշտպանված եք ամեն օր, ամեն ժամ, որովհետև հայկական բանակի զինծառայողը ապահովում է ձեր ուրախ և անհոգ մանկությունը, պարզապես ամեն օր ծառայում է Հայաստանի Հանրապետությանը»:

Արսեն Աղեկյանի գրառումը:

11150929_1596119903998029_8553270585714441756_n 11220816_1596119913998028_915964916483847609_n 11393102_1596119910664695_5333759788784589452_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ