27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կրակոցներին սովոր մեծանում են…». Չորաթանի գյուղապետ

«Կրակոցներին սովոր մեծանում են մեր գյուղի երեխեքը: Իրենք բոլորից շատ են զգում պաշտպանության կարիք, բայց մեծանում են, որպես երկրի  ու սահմանի պաշտպաններ: Էստեղ բոլորը ծնված օրից սահմանապահ են»,-այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, ասաց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը:

«Բոլորիս ուշադրության կենտրոնում են զոհված զինծառայող Արման Ուդումյանի մանկահասակ երեխաները, որոնցից կրտսերը՝ որդին երազում է զինվոր դառնալու մասին: Մեր գյուղում են մեծանում Անժելա Մկրտչյանի  3 թոռները, որոնք շատ ծանր պայմաններում էին ու միայն բարեգործ  մարդկանց շնորհիվ ինչ-որ չափով  դուրս եկան այդ վիճակից: Երեխաների հայրը մահացել է, իսկ մայրը լքել էր փոքրիկներին»,-նշեց գյուղապետը:

Վարուժան Բաղմանյանը նշեց նաև, որ գյուղում շատ գեղեցիկ միջոցառում է կազմակերպվել.«Բոլորը երգող ու պարող երեխեք են: Մաքուր օդում՝ մաքուր հոգով մեծանում են: Ես միայն խաղաղ մանկություն եմ ցանկանում երեխաներին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ