14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել. կանզ զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած պայթյունի հետեւանքով տասը մարդ է զոհվել, ավելի քան 100 վիրավոր կա:

Այս մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստին:

Հզոր պայթյունը տեղի է ունեցել Քաբուլում նախագահական պալատից եւ օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու: Բազմաթիվ շենքեր են վնասվել:

Reuters-ը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին, հաղորդում է, պայթյունը որոտացել է Գերմանիայի դեսպանատան մոտ. ականապատ ավտոմեքենա է պայթել: Վնասվել է նաեւ Քաբուլում Սինհուա գործակալության խմբագրության շենքը:

Նախապես հաղորդվել էր, որ կա 50 զոհ, որը սակայն ավելի ուշ հերքվել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ