28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Տանեմ, խլեմ, փախցնեմ…»

«Վերջին տարիներին մենք կորցրինք  միասնականություն տանող գաղափարը: Մշակութային որոշ արժեքներ մեզնից կամաց-կամաց հեռանում են, դրանք մեր պապերից եկող արժեքներ են: Իմ պապերը Էջմիածին են եկել Արևմտյան Հայաստանից, աղ ու հացի մշակույթը պահած գաղթականներ են եղել:Իրենց ունեցածից առանձնացրել են հյուրի համար, անցորդի համար, աղքատի համար: Իրենց համար դա առանցքային խնդիր էր: Ինչո՞ւ, որովհետև հայրենիքի հանդեպ նվիրական վերաբերմունք են ունեցել, գիտակցել են, որ կողքի մարդը հայ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերջին տարիներին մարդկանց մեջ տիրող անտարբերությանը՝  ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Բանաստեղծը նկատում է, որ մարդկային արժեքների մշակույթը՝  փոխել է  դիմագիծը.«Հիմա բոլորը ասում են՝ տանեմ, խլեմ, փախցնեմ. միայն իմ մասին մտածեմ: Տանեմ իմ բաժինը, քո բաժինը ու նրա բաժինը: Այսինքն՝ կորցնում ենք միասնականության ուժը»,-ասում է բանաստեղծը:

Խաչիկ Մանուկյանը երազում է հայ ժողովրդին կրկին միասնական տեսնել և ոչ միայն պատերազամական վիճակում, այլ ամեն օր:

«Մենք ամենահզոր ազգերից ենք և սա պատահական չեմ ասում: Միշտ փայլել ենք սպորտի ասպարեզում, գիտության մեջ, ստեղծել  մշակութային չգերազանցվող արժեքներ: Միակ բանը, որտեղ կաղում ենք՝ քաղաքականությունն է»,-ընդգծեց Խաչիկ Մանուկյանը՝ նշելով, որ քաղաքական դաշտում իր համար կենդանի արժեք է Պարույր Հայրիկյանը:

«Անտարբերությունը չի կարող հաղթել, քանի որ մեր ժողովուրդը տարածական սեր է բերում»,-եզրափակեց Խաչիկ Մանուկյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ