26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի՝ այս մասին Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա կատարելիք այցից առաջ: Նա անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես ԵՄ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցերին:

Վերջին շրջանում Թուրքիայի մի շարք քաղաքացիների քաղաքական ապաստան տրամադրելու պատճառով հերթական անգամ սրվել են Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները: Էրդողանը Գերմանիային մեղադրել է «ահաբեկիչներին» ապաստան տալու մեջ՝ նշելով, թե Գերմանիան սովոր է «ահաբեկիչներ» ընդունել իր երկրում:

Հարաբերությունների լարման հետևքանով Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել էր այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, ինչին հաջորդել էր գերմանացի քաղաքական գործիչների՝ իրենց զինվորականներին Ինջրլիքից դուրս բերելու մասին հայտարարությունները: Էրդողանը նշել է, որ թեմայի վերաբերյալ գերմանական կողմից դեռևս որևէ դիմում չեն ստացել և ի պատասխան նշել է. «Սա մեզ համար խնդիր չէ: Եթե գնում են, մենք էլ հաջողություն կմաղթենք»:

Խոսլով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հնարավոր ամեն բան անում է, սակայն դրա դիմաց հակառակ կողմից քայլեր է ակնկալում:

«Մենք ԵՄ-ի հետ հարաբերություններ խզելու խնդիր չունենք, սակայն ԵՄ-ն պետք է կատարի իրեն բաժին հասնող պարտականությունները: ԵՄ-ն չի կարող Թուրքիային իր դռների առջև կանգնած մուրացկանի պես վերաբերվել, դրա իրավունքն անգամ չունի: ԵՄ-ն ցանկանում է, որ Թուրքիան ինքը հեռանա: Սակայն մենք էլ ասում ենք. «եթե նման մտադրություն ունեք, ապա որոշումը դուք կայացրեք և ձեր գործը մի բարդացրեք»: ԵՄ-ն մեզ համար անփոխարինելի չէ»:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ