26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտակարգ. հարբած վարորդը վրաերթի է ենթարկել «Վերջին զանգին» պատրաստվող աշակերտներին

Մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանը Փանիկ գյուղի 2-րդ փողոցում իր վարած RAV 2203 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Փանիկ գյուղի բնակիչներ, 18-ամյա Ռազմիկ Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Ավստրիական հիվանդանոց , 17-ամյա Դավիթ Մարկոսյանին, 17-ամյա Ժաննա Բեգոյանին, 18-ամյա Լյուդմիլա Բոյաջյանին, 19-ամյա Մայրանուշ Կարապետյանին և 15-ամյա Ռևիկ Ճավռշյանին, գրում է Shamshyan.com-ը:

Վերջիններս էլ տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն: Վարորդը ենթարկվել է փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Նրա խմածության աստիճանը եղել է 80 տոկոս:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված բոլոր երեխաները սովորում են Փանիկ գյուղի միջնակարգ դպոցում և այդ պահին «Վերջին զանգի» տոնական հանդեսի փորձ անելիս են եղել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ