11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարգեւը հենց դուք եք, որ կաք մեր կողքին՝ Երեւանից դուրս. Սերժ Սարգսյանը Սյունիքում է /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Քաջարան քաղաքի հիմնադրման 55-ամյակին: Ողջունելով նրան` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնավորապես նշեց, որ մեծ պատիվ է հանքագործների, աշխատող մարդկանց համար տեսնել, որ իրենց ուրախությունը կիսում է երկրի նախագահը: Ըստ Վահե Հակոբյանի` քաջարանցին արարել է, եւ այսուհետ էլ ավելի ոգեւորությամբ կաշխատի քաղաքի ու երկրի վարկանիշը բարձր պահելու համար:

Սերժ Սարգսյանը շնորհակալագրերի եւ հուշամեդալների արժանացրեց մի խումբ քաջարանցիների: Իր խոսքում նախագահը մանսավորապես նշեց, որ ուրախ է, որ Երեւանից դուրս էլ տեսնում է մարդկանց, ովքեր աշխատում են եւ պարգեւներ են ստանում:

“Պարգեւը հենց դուք եք, որ կաք մեր կողքին, ապրում եք այստեղ : Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մի 5-10 տարի հետո Քաջարանն անճանաչելիորեն փոխվելու է, եւ այստեղ կանգնած 7-8 տարեկան երեխան մի ուրիշ Քաջարան է տեսնելու”,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահը մասնավորապես կարեւորեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերը` նշելով, որ խորհրդային միության տարիներին կոմբինատը մշակում էր 8 000 տոննա հանքաքար, իսկ հիմա 20 000 տոննա:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ