«Եվրատեսիլ 2017»-ի մասնակցին ազատազրկում է սպառնում՝ Կիեւում սխալ պահվածքի համար /տեսանյութ/
«Եվրատեսիլ 2017»-ի հետ կապված՝ հերթական սկանդալն է հասունացել։ Իսլանդիայի ներկայացուցիչ Սվալա Բյերգվինսդոուտտիրին հայրենիքում ազատազրկում է սպառնում՝ Եվրատեսիլի բացման արարողության ժամանակ թույլ տված արարքի համար։
Դերասանուհին համաձայնվել է գրել իր երկրի դրոշի վրա ողջույնի խոսքեր, իսկ հետո դրոշը փուչիկներով ուղարկել է երկինք։
Դրանով երգչուհին Իսլանդիայի դրոշի մասին օրենքն է խախտել, համաձայն որի՝ արգելված է գրել դրոշի վրա, ինչպես նաեւ այն երկինք բարձրացնե փուչիկներով։ Բացի այդ, հասկանալի է, որ այս դեպքում դրոշն ի վերջո գետնին է ընկնելու, ինչը եւս արգելված է։ Իսլանդիայի դրոշի օրենքի համաձայն՝ եթե այն գետնին է ընկել, անմիջապես պետք է վառել դրոշը։
Այսպիսով, երգչուհուն հայրենիքում մինչեւ մեկ տարվա ազատազրկում է սպառնում։