19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Որերորդ հանդիպման ժամանակ է կարելի սեքսով զբաղվել /16+/

Ֆեմինիստուհիների մեծագույն ձեռքբերումը եղել է սեքսն ամուսնությունից առաջ: Չէ որ հակառակ դեպքում լուրջ վտանգ կա սխալվելու` զուգընկերը կարող է չբավարարել անկողնում, զույգերը կարող են տարբեր սեռական ցանկություններ ունենալ եւ ի վերջո վատագույն դեպքում տղամարդը կարող է իմպոտենտ լինել:

Սակայն միեւնույն ժամանակ չի կարելի հենց առաջին հանդիպումից նետվել տղամարդու գիրկն ու նրա հետ անկողին մտնել, անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը: Բավական դժվար է հասկանալ` երբ է եկել ժամանակը զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու:

Մի քանի կետ, որոնք ցույց են տալիս, որ սեքսի ժամանակն եկել է:

  1. Տղամարդը քեզ տեսել է առանց make up-ի, նիհարեցնող գոտիների, սակայն չի փախել, այլ ընդհակառակը`համբուրել է` կարծես ոչինչ չի նկատում: Երբ տղամարդը ներքին գեղեցկությունն է սկսում տեսնել, սեքսը ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները:
  2. Դուք նրա հետագա պլաններում տեղ ունեք: Իհարկե, կարիք չկա հավատալ կեղծ խոստումների, իբր դուք միասին Վենետիկում կընթրեք, եւ նա ձեզ այդ ժամանակ ամուսնության առաջարկ կանի: Բայց եթե նա պատրաստվում է ձեզ հետ միասին շանը տանել զբոսանքի, ծանոթանում է ձեր տատիկի հետ, ուրեմն նա ձերն է, կարող եք հանգիստ սեքսով զբաղվել նրա հետ:
  3. Դուք նրան անվերապահորեն վստահում եք, նույնիսկ չեք ամաչում սեքսի մասին խոսել: Ուրեմն` ժամանակն է:
  4. Նա դարձել է ձեր էրոտիկ ֆանտազիաների գլխավոր հերոսը, միայն նրա մասին մտածելիս դուք գրգռվում եք: Այս դեպքում կարող է դուք հետագայում միասին չլինեք, սակայն նման կիրքն անպայման բավարարել է պետք:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ