11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոչ` գյումրեցի անօթևան ընտանիքներին ապահովել ձմռան վառելիքով

Գյումրիում արդեն աշնանային պաղ եղանակ է, տնակային ավանների բնակիչները սկսել են վառարաններ տեղադրել, բայց նրանցից շատ քչերին է հաջողվել ձեռք բերել վառելափայտ: Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար կրկին ձմռան վառելիքի հայթայթման վայրեր են դարձել աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Տասնյակ ընտանիքներ թեև ամբողջ ամառ հավաքել են ձեռքներն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, սակայն այդ ամենով կկարողանան ընդամենը հաշված օրեր մի կերպ տաքացնել իրենց խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած վագոնտնակները: ԹեևՇիրակ կենտրոնը” ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի օժանդակությամբ կուտակել է և բաժանելու է որոշակի քանակությամբ վառելափայտ, սակայն ընդամենը մեկ հովանավորի օժանդակությունը բավարար չէ՝ ապահովելու գոնե առավել անմխիթար վիճակում գտնվող կարիքավոր անօթևան ընտանիքների վագոնտնակները ջեռուցելու համար անհրաժեշտ վառելափայտի նվազագույն չափաբաժին: Շիրակի առանձնապես ցրտաշունչ ձմռան նախաշեմին մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել Գյումրու տնակային ավաններում բնակվող առավել անապահով ընտանիքներին՝ նրանց կացարաններում գոնե նվազագույն ջերմություն ապահովելու համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ