27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Գյումրեցի լրագրողները չհավատացին նախարարին

Գյումրիի “Մուշ-2” թաղամասի շինաշխատանքները վերսկսել են: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

 
”Լրացուցիչ այդ աշխատանքների շրջանակում բնակարաններով կապահովվի 425 ընտանիք”,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ աշխատանքների դադարեցումը ֆինանսկան չէր, այլ զուտ տեխնիկական:

Բանն այն է, որ  կառավարության համապատասխան որոշմամբ բնակբաշխման ժամկետ էր սահմանվել մինչև 2011թ-ը, սակայն հետագայում մարզպետարանի առաջարկությամբ կառավարությունն ընդառաջել է. արդյունքում՝  շահառուների ճանաչման և փաստաթղթերի ներկայացման գործընթացի ժամկետները երկարացվել են:

Նախարարի հավաստիացումը շինաշխատանքների վերսկսման մասին արժանահավատ չթվաց գյումրեցի լրագրողներն եւ նրանք հակադրաձեցին, որ շինհրապարակում եռուզեռ չկա, իսկ նախարարի այցի հետ կապված գուցե  “ցուցադրական աժիոտաժ էր”:

Այստեղ Թադեւսյանը հայտարարեց, որ ինքը նաեւ մի քանի օր առաջ էլ է եղել շինհրապարակում եւ այժմ իրականացվում են  օդածխատար համակարգի վերափոխման աշխատանքներ: Դրանք կավարտվեն մինչեւ նոյեմբեր 1-ը:

Այստեղ կրկին գյումրեցի լրագրողները չդիմացան եւ նշեցին, որ “Գլենդել Հիլզը” ավելի երկար ժամկետ է հայտարարել այդ աշխատանքների համար: Նախարարը նորից փորձեց վերջնական համոզել լրագրողներին եւ որպես ապացույց ասաց, որ երկրի նախագահն է հանձնարարել դա եւ բնակիչները պիտի ապահովվեն բնակարաններով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ