25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանը մտել է քաղաքապետարան. Հայկական ժամանակ

Ըստ  “Հայկական ժամանակ”-ի լավատեղյակ աղբյուրների,  Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել Երեւանի քաղաքապետարանում, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս մոտ հինգ ժամ անցկացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մոտ: Թերթի պաշտոնական հարցմանը, թե երբվանից են Երեւանի քաղաքապետարանում ստուգումներ սկսվել, եւ ինչու է Տարոն Մարգարյանը մոտ հինգ ժամ եղել Իշխան Զաքարյանի մոտ, ՎՊ լրատվական ծառայությունից պատասխանեցին.

“Վերահսկիչ պալատը Երեւանի քաղաքապետարանում ստուգումներ է սկսել սեպտեմբերի 13-ից, իսկ Տարոն Մարգարյանը ՎՊ նախագահի մոտ եղել է ոչ թե 5 ժամ, այլ 50 րոպե”:

Ըստ ՎՊ լրատվական ծառայության, Երեւանի քաղաքապետը սեպտեմբերի 26-ին խորհրդակցության է հրավիրված եղել ՎՊ նախագահի մոտ, որին մասնակցել են նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու ”Հայփոստի” տնօրեն Հայկ Ավագյանը: Խորհրդակցության թեման, ըստ նույն աղբյուրի, եղել է թոշակների վճարումների հետ կապված խնդիրը:

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանում սկսված ստուգումներին, դրանք, ըստ ՎՊ լրատվականի, նախատեսված են մինչեւ հոկտեմբերի 17-ը, իսկ հարկ եղած դեպքում, ըստ գործող օրենսդրության, կարող են երկարացվել 24 օրով, անհրաժեշտության դեպքում` եւս 12 օրով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ