Վարչապետը կազյոլ է. հայ կոմունիստները տեղեկացրել են ՌԴ դեսպանին. Առավոտ
“Առավոտի”տեղեկություններով` ՀՀ-ում ՌԴ դեսպանն այս օրերին հանդիպումներ է ունենում հայաստանյան ռուսամետ քաղաքական ուժերի ղեկավարների հետ` ճշգրտելու համար վերջիններիս տրամադրությունները: Երկու օր առաջ ՌԴ դեսպանի հետ է հանդիպել ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հանդիպման հիմնական նպատակը եղել է ՀՀ-ի եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ՌԴ-ի դերը:
Այս համատեքստում Թովմասյանը վերահաստատել է իր կուսակցության մոտեցումը` ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ, լուրջ է գնահատել ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը: Խոսվել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին, ՀՀ-ում ռուսալեզու դպրոցների եւ ընդհանրապես ռուսերեն լեզվի դասավանդման մակարդակի բարձրացման մասին: Քննարկվել են ՌԴ-ում հայ համայնքի հետ կապված հարցեր:
Թովմասյանը վերահաստատել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները` ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վերաբերյալ Թովմասյանը նաեւ դատապարտել է Հունգարիայի եւ Ադրբեջանի սաֆսարովյան գործարքը, նկատել, որ դա լրջորեն խանգարում է ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորմանը: Թովմասյանը դեսպանին տեղեկացրել է, որ այդ առիթով ինքը ստացել է Հունգարիայի կոմունիստներից նամակ, որում քննադատության է ենթարկվել վարչապետ Վիկտոր Օրբանն իր այդ ստոր քայլի համար: “Մեր վարչապետը կազյոլ է”,-գրել են հունգար կոմունիստները: